Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկայում կայցելի Հայաստան, Mehr-ի փոխանցմամբ՝ հայտնել է արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան նախատեսված է երկու շաբաթվա ընթացքում»,- նշել է Արաղչին։
Փեզեշքիանը հուլիսին հայտարարել էր, որ Թեհրանը շտապ պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի իր հարևանների հետ: Նա Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրաքը, ինչպես նաև Իրանի հարավային հարևաններին անվանել էր «մեծ ներուժ» ունեցող երկրներ փոխշահավետ համագործակցության համար, որը պետք է ակտիվացվի` բոլոր կողմերի շահերից ելնելով։