• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հունիս 2025 21:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Սա ճանապարհ է դեպի Թուրան», և «մենք դեմ չենք ճանապարհների բացմանը». Փաշինյանը բանավեճի է բռնվել «Ակօս» թերթի խմբագրի հետ

Տարածաշրջան,
21 Հունիս 2025 16:16
ShareShareShare
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում բանավիճել է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։ Վերջինս քննադատել է Հայաստանի իշխանությունների մեղմ հռետորիկան՝ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների և սպառնալիքների ֆոնին։

«Մինչև ե՞րբ կարելի է գազանին սիրաշահել քաղցր խոսքերով։ Դա լուրջ խնդիր է։ Երբ Ձեր գործընկերները խոսում և Ձեզ դիմում են սպառնալիքների և ռազմաշունչ  լեզվով, որքա՞ն կարելի է տրամաբանական խոսքերով, համաշխարհային ընդունված մարդասիրական մոտեցումներով խնդիր լուծել։ Դրանից վիրավորվում է հայերիս արժանապատվությունը», – նշել է Էստուկյանը։

Փաշինյանը չի համաձայնել այս գնահատականի հետ՝ նշելով, որ որոշների համար Հայաստանը կարող է «գազան» թվալ։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը չունի տարածքային հավակնություններ Թուրքիայի նկատմամբ։ Վարչապետը խոստովանել է, որ իր խոսքերը կարող են ընկալվել որպես դավաճանություն կամ հակահայկական, սակայն դրանք որակել է որպես իրավիճակին համարժեք քաղաքականություն։

Էստուկյանը հանդիպման ընթացքում բարձրացրել է նաև վտանգների հարցը, որոնք կարող են առաջանալ, եթե բացվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է կապի Ադրբեջանը և Նախիջևանը։

«Ինչքան էլ Հայաստանը մերժի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, չարագործության դաշինքը համառորեն պնդում է այդ միջանցքի անհրաժեշտության վրա։ Նրանք չեն էլ թաքցնում, որ այդ միջանցքը նրանց սրբազան երազանքի՝ Թուրանի ճանապարհն է։ Մենք՝ հայերս, մեր առջև ունենք չարիքի դաշինք», – նշել է Էստուկյանը։

Փաշինյանին այս մտահոգությունները հիշեցրել են անեկդոտներ, որոնցով նա կիսվել է ներկաների հետ։ Այնուհետև հավելել է, որ ինքն ընդհանրապես դեմ չէ, եթե ադրբեջանցիներն ու թուրքերը անցնեն Հայաստանի տարածքով։

«Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ-գալ, է, թող գնան-գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», ասում ենք` գնացեք։ 21-րդ դարում կարո՞ղ եք պատկերացնել զարգացած երկիր՝ փակ սահմաններով», – ի պատասխան՝ ասել է Փաշինյանը։

Միաժամանակ, նա հորդորել է պատրաստ լինել այն բանին, որ հենց բացվի «Խաչմերուկ խաղաղության» նախագիծը, Ադրբեջանը կհայտարարի, թե սա է «Զանգեզուրի միջանցքը»։

Էստուկյանն անդրադարձել է նաև վարչապետի առաջարկին՝ փոխել «հայ-թուրքական հարաբերություններ» ձևակերպումը «Հայաստան–Թուրքիա հարաբերություններով»։ Նա ընդգծել է, որ աշխարհի հայերի միայն մեկ երրորդն է Հայաստանի քաղաքացի, իսկ մեծամասնությունը սփյուռքահայեր են, և դա պետք է հաշվի առնել Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման ժամանակ։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի վարչապետը պատասխանատու չէ աշխարհի բոլոր հայերի համար։

«Եկեք դուրս գանք դրանից: Ես այս համայնքային հանդիպումներն անում եմ, որ ասեմ՝ ժողովո՛ւրդ, ինձ վրա հույս չդնեք, ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք», – ասել է նա:

Հանդիպման մասնակիցներից մեկը հարցրել է՝ արդյոք Փաշինյանն ինքը կամ իր կինը՝ Աննա Հակոբյանը, ծագումով Փոքր Ասիայից են՝ այսինքն՝ ներկայիս Թուրքիայի տարածքից։ Փաշինյանը պատասխանել է, որ ինքը՝ ոչ, իսկ Հակոբյանի նախնիները Գյումրից են, որի բնակչության մեծ մասը պատմականորեն գաղթել է Կարսից։

Հիշեցնենք, որ Բագրատ Էստուկյանը 2024-ի հուլիսին Armenia Today-ի հարցազրույցում «անիմաստ և ծիծաղելի» էր անվանել Հայաստանի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու վերաբերյալ հայտարարությունները։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

telegram
Tags: АрменияԲագրատ Էստուկյանհայ-թուրքականՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

Վրաստանում նոր ընտրություններ նշանակելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը․ դեսպան

21 Հունիս 2025 18:07

Վրաստանը կարող է երկար ժամանակով զրկվել Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից, լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։...

Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

21 Հունիս 2025 16:54

2025 թվականի հուլիսի 1-ից Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ,...

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

21 Հունիս 2025 13:57

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը...

Проходит встреча Пашиняна с представителями армянской общины Турции (прямое включение)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (ուղիղ)

21 Հունիս 2025 11:30

Nikol

Փաշինյանը հայտարարել է Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին

20 Հունիս 2025 19:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության...

ՌԴ փոխվարչապետը ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի 2.5%-ից բարձր աճ է կանխատեսել

Օվերչուկը թվարկել է ԵՄ-ի հետ մերձեցման տնտեսական հետևանքները ՀՀ քաղաքացիների համար

20 Հունիս 2025 11:54

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում թվարկել է, թե Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա։Նա նշել...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

21 Հունիս 2025 20:54
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է գործում քաղաքական հետապնդման առկայության մասին

Արդարությունը վերականգնվելու է. Կարապետյանը հայտնել է կալանավորների իրավունքների համար պայքարելու ծրագրերի մասին

21 Հունիս 2025 20:04
Կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները․ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիան պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջնորդների մակարդակով բանակցություններին․ Էրդողան

21 Հունիս 2025 19:45
«Անհեթեթություն է»․ Թիկնիզյանի գործակալը մեկնաբանել է ֆուտբոլիստի բարձր պահանջների մասին լուրերը

Թիկնիզյանը պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ

21 Հունիս 2025 19:16
Վրաստանում նոր ընտրություններ նշանակելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը․ դեսպան

21 Հունիս 2025 18:07
Իրանը մինչև հունիսի 18-ը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթերի արգելքը

Իրանը մինչև հունիսի 22-ը երկարաձգել է բոլոր չվերթների չեղարկումը․ ԶԼՄ

21 Հունիս 2025 17:27
Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

21 Հունիս 2025 16:54
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը պատրաստ չէ բանակցել, քանի դեռ ագրեսիան շարունակվում է. Արաղչի

21 Հունիս 2025 16:36
«Ակօս»-ի խմբագիրը գնահատել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Սա ճանապարհ է դեպի Թուրան», և «մենք դեմ չենք ճանապարհների բացմանը». Փաշինյանը բանավեճի է բռնվել «Ակօս» թերթի խմբագրի հետ

21 Հունիս 2025 16:16
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ գնահատել անվտանգության ապահովման հարցը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ գնահատել անվտանգության ապահովման հարցը

21 Հունիս 2025 15:38
ՄԻՊ-ը հայտնել է ընդդիմադիրների ձերբակալությունների ընթացքում խախտումների ահազանգերի մասին

ՄԻՊ-ը հայտնել է ընդդիմադիրների ձերբակալությունների ընթացքում խախտումների ահազանգերի մասին

21 Հունիս 2025 15:19
Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան

Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան

21 Հունիս 2025 14:30
Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

21 Հունիս 2025 13:57
Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

21 Հունիս 2025 13:11
«Խաղաղության խաչմերուկը» լիարժեք ներգրվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքին»․ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկը» լիարժեք ներգրվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքին»․ Փաշինյան

21 Հունիս 2025 12:46
Ես ճիշտ խողովակ չեմ, որ ձեր ուղերձը փոխանցեմ Էրդողանին․ Փաշինյանը՝ Մեծ ժողովի հայ պատգամավորին

Ես ճիշտ խողովակ չեմ, որ ձեր ուղերձը փոխանցեմ Էրդողանին․ Փաշինյանը՝ Մեծ ժողովի հայ պատգամավորին

21 Հունիս 2025 12:20
Ոչ թե ուզում ենք տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ հարաբերություններ հարթել․ Փաշինյան

Ոչ թե ուզում ենք տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ հարաբերություններ հարթել․ Փաշինյան

21 Հունիս 2025 11:57
Իմ այցը Թուրքիա պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա ընթացքը․ Փաշինյան

Իմ այցը Թուրքիա պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա ընթացքը․ Փաշինյան

21 Հունիս 2025 11:39
Проходит встреча Пашиняна с представителями армянской общины Турции (прямое включение)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (ուղիղ)

21 Հունիս 2025 11:30
Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգել է «մաքրել» ուժային համակարգը․ ԶԼՄ

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգել է «մաքրել» ուժային համակարգը․ ԶԼՄ

21 Հունիս 2025 10:59
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

«Կոտրված դատավոր և անմխիթար դատախազ». Կարապետյանը՝ իր դատավարության մասին

21 Հունիս 2025 10:27
ՔՊ-ում գլխավոր դատախազի դեմ բունտ է հասունանում․ ԶԼՄ

ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն աշխատանք է ստացել ՀԷՑ-ում․ ԶԼՄ

21 Հունիս 2025 10:14
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հունիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 21-ին

21 Հունիս 2025 07:38
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թրամփը հայտարարել է, որ Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ է տալիս դիվանագիտության համար

21 Հունիս 2025 01:04
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշ առաջընթաց է նկատվում. Թրամփ

21 Հունիս 2025 00:27
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

20 Հունիս 2025 23:07
Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության World challenge cup-ի չեմպիոն

Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության World challenge cup-ի չեմպիոն

20 Հունիս 2025 22:10
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

20 Հունիս 2025 21:41
Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ
Աշխարհում

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

21 Հունիս 2025 20:54

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոոս, «Արմենպրեսին» հայտնել է...

ԿարդալDetails
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է գործում քաղաքական հետապնդման առկայության մասին
Քաղաքականություն

Արդարությունը վերականգնվելու է. Կարապետյանը հայտնել է կալանավորների իրավունքների համար պայքարելու ծրագրերի մասին

21 Հունիս 2025 20:04

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ իր փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու է տարբեր անաչառ փաստաբանների, որոնք...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ