Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկու բարձրագույն մարմինների նիստերը, ներառյալ կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, կկայանան 2025 թվականի հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում, լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հոկտեմբերի 9-ին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստը՝ Տաջիկստանի նախագահությամբ, իսկ հոկտեմբերի 10-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
2025 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ կառույցներում նախագահությունը Ռուսաստանից անցել էր Տաջիկստանին, իսկ համանախագահներ էին դարձել ՌԴ-ն և Թուրքմենստանը։