Մոսկվայի օդանավակայանում բերման են ենթարկել, ապա արտաքսել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին, հայտնել են ադրեջանական ԶԼՄ-ները։
Բադամովը ռուսական կողմի հրավերով ՌԴ էր մեկնել ադրբեջանական պատվիրակության կազմով՝ մասնակցելու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին: Պատագամավորին, սակայն, արտաքսել են՝ Մոսկվայի օդանավակայանում թույլ չտալով նստել Աստրախան թռչող ինքնաթիռ։
«Բադամովին հայտնել են, որ նրա մուտքը ՌԴ արգելված է։ Ենթադրվում է, որ նրա մուտքը ՌԴ արգելվել է նրա գործունեության պատճառով։ Ենթադրաբար, ռուսական կողմը նրան «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար»,- գրել են ԶԼՄ-ները։
15։37
Թարմացում
Ադրբեջանի ԱԳՆ-ն Բադամովի մուտքը ՌԴ արգելելու որոշումը «ոչ բարեկամական քայլ» է անվանել՝ հայտարարելով, որ «Ռուսաստանից պարզաբանում են ակնկալում հարցի վերաբերյալ»։