Մայիսի 1-ին` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Թուրքիայում տեղի ունեցած երթն ու ցույցն ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է առնվազն 400 մարդու ձերբակալության մասին։ Արհմիություններն ու ուսանողները պահանջել են ապահովել իրենց իրավունքներն ու արժանապատիվ կյանքը, գրել են ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ոստիկանությունը միջամտել է այն խմբերի գործողություններին, որոնք ցանկանում էին հավաքվել Շիշլիում և երթով շարժվել դեպի Թաքսիմ:
Ստամբուլում ձեռնարկված նախազգուշական միջոցառումների շրջանակներում Թաքսիմ տանող բոլոր ճանապարհները, այդ թվում՝ մետրոյի կայարանները փակվել են, իսկ ոստիկանությունը ցրել է ցույցը։