Բաքվի խնջույքների սրահներից մեկում կայացած հարսանիքի ժամանակ 32 մարդ թունավորվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրանցից 23-ը կին են, 9-ը՝ տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Խաթայի շրջանում գտնվող Վենետիկի տոնակատարությունների պալատում, հաղորդում են ԶԼՄ-ները։
Բժշկական կենտրոնում նրանց մոտ ախտորոշվել է չճշտված բակտերիալ սննդային թունավորում։ Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը հետաքննում է զանգվածային թունավորման պատճառները։