Հայաստանին մատակարարվող կործանարար զենքն ուղղված է մեր դեմ։ Միգուցե այսօր դրանք այլ տեղ են պետք։ Բայց այդ զենքը գնում է Հայաստան, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ Եվրոպական մոնիթորինգային առաքելությունը, ըստ էության, Եվրամիության հետախուզական առաքելությունն է:
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին, լրտեսների պես հարմար սողանցքներ են փնտրում մեզ հասնելու համար։ Մեր տրամադրության տակ կան նաև բավարար հետախուզական տվյալներ նման ընտրողական դիտորդական առաքելության վերաբերյալ»,- հավելել Է Ալիևը։
2023թ․ հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024թ․ պետբյուջեի պաշտպանական ծախսերը 2018թ․ համեմատ կավելանան 125 տոկոսով։ Ապրիլին Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) գնահատել էր Հայաստանի ռազմական ծախսերի աճը և հայտարարել, որ Հայաստանը ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենամեծ մասնաբաժին ունեցող տասը երկրներից մեկն է։ Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2020-24թթ․ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%-ի։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին զեկուցել էր, որ Հայաստանի զինված ուժերն ունեն սեփական արտադրության հինգերորդ սերնդի զինատեսակներ։
Սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պլանավորում է 2025թ․ պաշտպանության և ազգային անվտանգության վրա ծախսել մոտ 3,9 միլիարդ դոլար։ 2023թ․ Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կազմել էին ավելի քան 3,5 միլիարդ դոլար։