Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հանդիպել են և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։
Բայրամովը թուրք գործընկերոջը տեղեկություններ է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի մասին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում։ Նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
Փետրվարի 15-ին նա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին նա «կառուցողական» էր անվանել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջի վերաբերյալ։