Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանում փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին, հաղորդում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Եվրախորհրդարանի ոչ մի առանձին անդամ իրավասու չէ դիտարկել կամ մեկնաբանել այս ընտրական գործընթացն իր անունից»,- ասվում է խորհրդարանականների հայտարարության մեջ։
ԵՄ օրենսդիր մարմինը նաև արգելել է անդամներին ելույթ ունենալ Եվրախորհրդարանի անունից, եթե որոշեն սեփական նախաձեռնությամբ մեկնաբանել Ադրբեջանի նախագահական ընտրությունները։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքուն Եվրախորհրդարանին որպես դիտորդ չի հրավիրել ընտրություններին` սահմանափակվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ), Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ), Թյուրքական պետությունների կազմակերպությանը (OTS) և մի շարք այլ կազմակերպությունների հրավիրելով։
2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Դրանք տեղի կունենան փետրվարի 7-ին։
«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes
Forbes-ի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կողմից վարձակալելու իրական հեռանկարի մասին։ Ըստ հրապարակման՝ դա ԱՄՆ-ին...