Վրաստանի պետական «Грузстат» գործակալության տվյալների համաձայն՝ հուլիսից սեպտեմբեր ամիսներին վրացի զբոսաշրջիկների այցելած երկրների ցանկում Հայաստանն զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Ամենամեծ թվով արտագնա այցելություններ են կատարվել Թուրքիա և Հայաստան՝ համապատասխանաբար 279,5 հազար և 107,6 հազար»,- ասվում է զեկույցում։
Երրորդ եռամսյակում Հայաստան է այցելել վրացի զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 16%-ը։ Վրաստանի քաղաքացիների հաջորդ ամենահայտնի ուղղությունները եղել են Ռուսաստանը (13,4%), ԵՄ անդամ երկրները (14%), Ադրբեջանը (1,4%) և այլ երկրներ (12,8%)։
Նույն ժամանակահատվածում Հայաստանը Վրաստան այցելողների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստան են այցելել հազարավոր ՀՀ քաղաքացիներ՝ կազմելով այցելուների ընդհանուր թվի 12,9%-ը։
Ադրբեջանը 2024-ին Հայաստանի ընդհանուր ռազմական բյուջեն գերազանցող արժեքով զենք է գնել
Ադրբեջանը 2024 թվականին գնել է 2,2 մլրդ դոլարի զենք և դարձել աշխարհում 16-րդ խոշորագույն զենք ներմուծողը, նշվում է Զենքի համաշխարհային...