Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը բրիտանացի գործընկերոջ՝ Ջեյմս Քլևերլիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացի հարցերը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Քլևերլին ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության, հարաբերությունների կարգավորման օրակարգի շուրջ բանակցությունների շարունակման կարևորությունը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: