Թուրքական դատարանը ձերբակալել է 16-ամյա մի երիտասարդի, ով Իզմիրում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վրա ներկ է լցրել, հայտնում է turkishminute.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դեռահասը կարմիր ներկ լցնում արձանի վրա, իսկ թե ինչի համար է նա այդպես արել, տեղեկություններ չեն հաղորդվում։
Դեռահասը սև ներկով նկարել է Աթաթուրքի արձանի վրայի այն մեջբերումը, որտեղ ասում է. «Մի օր իմ մահկանացու մարմինը փոշի կդառնա, բայց Թուրքիայի Հանրապետությունը հավերժ կկանգնի»:
Նշվում է, որ երեխան նախ բերման է ենթարկվել ոստկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է իր հին տեսքին:
Թուրքիայի տրանսպորտի նախարարը մեկնաբանել է ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» նախագիծը
Նախիջևանը և Ադրբեջանի արևելյան շրջանները կապող միջանցքը վաղ թե ուշ կյանքի կկոչվի։ Հնարավոր երթուղիներն անցնելու են Հայաստանի կամ Իրանի տարածքով,...