Ադրբեջանն օդ է բարձրացրել մարտական ինքնաթիռներ, հայտնում է այս երկրի պաշտպանության նախարարությունը։
Օգոստոսի 25-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերում մարտական ինքնաթիռներով պլանային ուսումնական թռիչքներ են տեղի ունեցել, հավելել են նախարարությունից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռազմական օդաչուների մարտական հմտությունների կատարելագործման համար առաջադրված խնդիրները կատարվել են։