Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
«Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Վրաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու և թոշակի անցնելու մասին։ Հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան...