Թուրքիայի Հաթայի նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է Ria.ru-ն։
Անտառային հրդեհն ընդգրկել է Թուրքիայի Հաթայի նահանգի Անթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող տարածքը:
Նշվում է, որ հրշեջները փորձում են մարել տարածաշրջանում ուժեղ քամու հետևանքով աճող կրակը: Մարզում այժմ մոտ 33-35 աստիճան շոգ է։ Ականատեսները հայտնել են, որ տեսել են անտառը հրկիզող մի քանի մարդկանց։
Շոգի նոր՝ արդեն չորրորդ ալիքը համակել է Թուրքիային, 81 նահանգներից 20-ում գրանցվել են 40 աստիճանից բարձր ջերմաստիճաններ և ռեկորդային խոնավություն։