Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացնում Վաշինգտոնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Հանդիպումն անցկացվում է Արլինգթոնի Ջորջ Շուլցի ազգային ուսումնական կենտրոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ, հայտնում են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի վարրապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում են...