Թուրքական «Bayraktar» հարվածային հետախուզական անօդաչուն, որն Անկարան Ադրբեջանին վաճառել է միլիոնավոր դոլարների դիմաց, 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացրել է ադրբեջանցի զինվորներին։
Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել Է իրանցի լրագրող-միջազգայնագետ Հայալ Մուազզինը՝ տեղադրելով տեսանյութ, որում պատերազմի ադրբեջանցի վետերանը պնդում է, որ իր ծառայակից 52-ամյա զինվորը սպանվել է «Bayraktar» կողմից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն այս կապակցությամբ դեռ չի արել։ Փոխարենը շրջանառվում են վարկածներ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի հարվածը պատահական չէր, այն կարող էր հասցվել հայկական կողմին մեղադրելու համար։ Այս մասին հաղորդում Է Avia.pro պորտալը։