«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի պաշտոնի թեկնածու, հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հունիսի 7-ի նիստում միաձայն որոշել էին վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել։
Մամիջանյանը նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ՀՀԿ գործադիր մարմնի հունիսի 6-ի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկել էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: