ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածությունը։
«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը։ Հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել էր Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:
Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող 9-ը թիրախի։
Մայիսի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերի միջև հրադադար էր հաստատվել։