Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ողջունել է խաղաղության ստորագրման մասին հայ-ադրբեջանական համաձայնագիրը, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
Բաղային դա անհրաժեշտ և կարևոր քայլ է համարել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ կողմերի կողմից գործադրվող ջանքերը շուտով կհանգեցնեն պայմանագրի ստորագրմանը:
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։