Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին, ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորանքում։
«Բելառուսը և Հայաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունն ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը»,- ասված է շնորհավորանքում։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ «ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար պետք է համախմբվել և համագործակցել»։
Օգոստոսի 19-ին Լուկաշենկոն քննադատել էր արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը և ասել, որ հայերը «ոչ մեկին պետք չեն», բացի Ռուսաստանից և Բելառուսից։
Մարտի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: «Ընդունեք...