Հայաստանը դեսպան է նշանակել Հունգարիայում։ Համապատասխան հրամանագիրն ստորագրել է նախագահ Վահագն Խաչատրյանը։
Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնակատար Աշոտ Սմբատյանը միաժամանակ նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան՝ նստավայրը՝ Թբիլիսի։
Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն 2022 թվականի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպմանը պայմանավորվել էին վերականգնել երկու երկրների միջև դիվանագիտական լիարժեք հարաբերությունները։
Երևանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ 2012 թվականի օգոստոսի 31-ին. այն բանից հետո, երբ 2004 թվականի փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների որոշմամբ արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ նրան անմիջապես ներում էին շնորհել։
Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է սահմանազատմանը և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ, Հայաստան-Եվրոպական...