• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 02:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են աշխարհաքաղաքական խաղերի պատճառով մարդիկ սովամահ լինում. Միրզոյան

Արտաքին քաղաքական,
24 Հունվար 2023 22:25
ShareShareShare
Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են աշխարհաքաղաքական խաղերի պատճառով մարդիկ սովամահ լինում. Միրզոյան
telegram

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով։ Այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա՝  առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ 

«Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։

Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը»,-նշել է Միրզոյանը։

Ընդհանրացնելով, ԱԳՆ նախարարը նշել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում։

«Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։ Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։

Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար»,-հայտարարել է Միրզոյանը։

Նա նշել է, որ հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ 

«Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին:

Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։

Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է:

Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»,-հայտարարել է Միրզոյանը:

Ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։

telegram
Tags: Արարատ ՄիրզոյանԼաչինի միջանցքՀայաստանի կառավարությունՀՀ ԱԳՆ

Առնչվող Նորություններ

«Աստծուն աղոթում եմ, որ նրանց ոչինչ չպատահի». Զատուլինը՝ Բաքվում պահվող քաղաքական գործիչների մասին

Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ-ի անդամավճարները, զուգահեռ օգտվում է տնտեսական կապերից․ Զատուլին

05 Հունիս 2025 18:01

Հայաստանը ցուցադրաբար չի վճարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամավճարները և, միևնույն ժամանակ, շարունակում է օգտվել Ռուսաստանի տնտեսական կապերից, հայտարարել...

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանին և...

ՌԴ դեսպանը ԲՐԻԿՍ-ում Փաշինյան-Ալիև բանակցությունները «կարևոր ներդրում» է անվանել խաղաղության հաստատման գործում

Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու փորձեր կան․ Կոպիրկին

30 Մայիս 2025 16:39

Վերջին շրջանում բազմաթիվ փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները, Երևանում հայագիտության մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ...

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

29 Մայիս 2025 22:47

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր,...

«Ռազմավարական անորոշության փուլ» և «ուժի ցուցադրում». փորձագետները գնահատել են Լավրովի՝ Երևան այցի արդյունքները

«Ռազմավարական անորոշության փուլ» և «ուժի ցուցադրում». փորձագետները գնահատել են Լավրովի՝ Երևան այցի արդյունքները

29 Մայիս 2025 18:00

Ռուս քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը և...

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանների անձեռնմխելիության հարգման մոտեցումները

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանների անձեռնմխելիության հարգման մոտեցումները

27 Մայիս 2025 20:57

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն քննարկել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ...

Ավելին
  • Լուրեր
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության...

ԿարդալDetails
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհում

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ