ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ասել է, որ հաջորդ գիրքը, որը նա պատրաստվում է կարդալ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։
Ֆեյսբուքյան գրառման մեջ Հակոբյանը նշել է, որ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում ավարտել է Մել Ռոբինսի «The Let Them Theory» ընթերցանությունը, որը, ըստ նրա, 2025 թվականին դարձել է բեսթսելլեր, իսկ այսօր սկսել է կարդալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի «The Governance of China» գիրքը։
«Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է», – գրել է Հակոբյանը։ Նա նաև ասել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում կարդացել է Էմանուել Մակրոնի, Ջասթին Թրյուդոյի, Միշել Օբամայի, Յան-Վերներ Մյուլլերի և Պոլ Իգնատիուսի գրքերը։
2024 թվականի սեպտեմբերին թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Էրդողանն իր գիրքը նվիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։