ՀՀ քաղաքացիների 49,1%-ը (փետրվարին՝ 46,5% ) բացասական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատանքը: Այս մասին վկայում են MPG/Gallup International Association-ի կողմից ունիսի 23-5-ը Հայաստանում 1000 մարդու շրջանում անցկացված հեռախոսաային հարցման տվյալները։
Ըստ հարցման՝ 8,2%-ը (փետրվարին՝ 9.0% )Փաշինյանի աշխատանքից գոհ է, 13,7%-ը (փետրվարին՝ 15,5% ) այն ավելի շուտ դրական է համարում, 18,8%-ը (փետրվարին՝ 19,1% ) գտնում է, որ Փաշինյանն աշխատում է բացասական, իսկ 10,2%-ը (փետրվարին՝ 10,0% ) դժվարացել է պատասխանել։
ՀՀ քաղաքացիների 53,7%-ը կարծում է, որ Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու բավարար հիմքեր կան։
Միայն 9,7%-ն է կարծում, որ հիմքերը բավարար չեն, իսկ 17,8%-ը՝ որ միանշանակ հիմքեր չկան։ 18,8%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Եթե այս կիրակի լինեն ընտրություններ, ապա «Հայաստան» դաշինքի օգտին իր քվեն պատրաստ է տալ հարցվածների 10,4%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին՝ 3,3%-ը, «Պատիվ ունեմ»-ի օգտին 3,1%-ը, Սամվել Կարապետյանի օգտին՝ 2,8%-ը, «ԴՕԿ» կուսակցության օգտին՝ 2,5%-ը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 1,8%-ը, «Հայաստանի Շնորհապետական», «Հայ Ազգային Կոնգրես» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների օգտին՝ 1,5%, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 1,4%, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝ 1,2%, իսկ «Ազգային-Ժողովրդավարական բևեռ»-ի օգտին՝ 1,1%-ը։