ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում, Armenia Today-ին հայտնեց կառավարոության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում՝ հունիսի 27-ին։
Նախորդ տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զգուշացրել էր Մինսկում կայանալիք միության հանդիպմանն առցանց մասնակցելու ռիսկերի մասին։ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև բանավոր վեճ էր տեղի ունեցել, երբ ՀՀ վարչապետն ասել էր, որ հայկական պատվիրակությունը հեռակա կարգով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։
Լուկաշենկոն խոստացել էր քննարկել նրա հայտարարությունը, ինչին Փաշինյանը պատասխանել էր, որ դա ոչ թե պետք է դիտարկել, այլ հաշվի առնել։