Յանա Սիմոնյանը դարձել է առաջին հայ կին կադետը, որն ընդունվել է Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ շնորհավորելով նրան ընդունվելու կապակցությամբ։
«Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին։ Ամենայն բարիք և հաջողություն ենք մաղթում նրան»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ դեսպանատանից 2022-ի հուլիսին Armenia Today-ին տեղեկացրել էին, որ ՀՀ ՊՆ-ում քաղաքացիական խորհրդատուի կարգավիճակ ունեցողն ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։