Ավելի քան 45 անձ է բերման ենթարկել Սամվել Կարապետյանի տան մոտից, հայտնել է գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ հիմքը հայտնի չէ։ Նա նաև հավելել է, որ ձեռքի կոտրվածքներով անձանց էլ են բերման ենթարկել։
Այսօր ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Դրանից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին անցկացրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել է, որ նա տանն է և չի բացառել, որ կարող են ձերբակալել։
Մանրամասները՝ տեսանյութում։