ՀՅԴ Գերագույն մարմինն իր առաջին նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։
Սաղաթելյանից բացի, Գերագույն մարմնի նոր կազմում ընդգրկվել են Աշոտ Սիմոնյանը, Թադևոս Ավետիսյանը, Գեղամ Մանուկյանը, Տիրան Խաչատրյանը, Պետրոս Մեղրյանը, Հակոբ Մաթիլյանը, Իգոր Սարգսյանը, Կարեն Խանլարյանը, Խաչատուր Ստեփանյանը, Գերասիմ Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը։
ՀՅԴ ղեկավար նախորդ կազմը ձևավորվել էր երկու տարի առաջ։ Իշխան Սաղաթելյանը կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլից։