ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու նախագծին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է հետ կանչել այն, չընդգրկել հունիսի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում, քանի որ նախագիծը «խնդրահարույց է մի շարք առումներով»:
Սարգսյանը հրաժարվել է նախագիծը ներկայացնել աշնանային նստաշրջանում՝ հայտարարելով, որ հետ չի տանելու։
Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՔՊ պատգամավորի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։