ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով հոգևոր դասին ուղղված գրառումները, նշել է, որ պետությունը պետք է մասնակցի կաթողիկոսի ընտրությանը և կաթողիկոսի թեկանածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»,- Facebook-ում գրել է Փաշինյանը։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»՝ նշելով, թե ով ինչ իր ունի, տանում, տեղավորում է եկեղեցիներում։ Նա նաև մայիսի 30-ի առավոտյան մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում նրա հայտարարություններին ի պատասխան։