Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի տոնակատարություններին չմասնակցելով՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն Արևմուտքին հասկացնում է, որ ինքն ավելի «հուսալի» գործընկեր է, և որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է հօգուտ իրեն ուղղորդեն՝ հերթական զիջումը պարտադրելով Հայաստանին, գրել է «Հրապարակ»-ը:
Հղում անելով «Քաղաքացիական պայմանագրում» իր աղբյուրներին՝ թերթը նշել է, որ Հայաստանի իշխանություններն Ալիևի այս «դեմարշն» ընկալել են որպես քայլ Երևանի դեմ:
Փաշինյանը մայիսի 7-ին հաստատել էր իր մասնակցությունը տոնակատարությանը, Ալիևը տեղեկացրել էր, որ չի մեկնի Մոսկվա։ Ըստ ռուսական շրջանակների՝ նա նախապես հաստատել էր մասնակցության հայտը, հիշեցրել է լրատվականը։
Բաքվում Ալիևի Մոսկվա չգնալը բացատրել են հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցությամբ։ Նա մայիսի 10-ին է ծնվել և մահացել 2003 թվականին։
Կրեմլում տոնական միջոցառումներին մասնակցում են նաև Չինաստանի, Սերբիայի, Բրազիլիայի և մի շարք այլ երկրների առաջնորդներ: