Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հարց բարձրացնելու որևէ հիմք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Դա անիմաստ աղմուկ է կարևոր հարցերի շրջանակներից խուսափելու համար։ Այո, վարչապետը բոլոր ոլորտներում փայլուն կառավարում է, հավաստիացնում եմ ձեզ»,- հավելել է Արշակյանը։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։
«Հայաստան» դաշինքն առաջարկել էր իմփիչմենթի համար փողոցային ճնշում ապահովել։ Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի իր 6 ստորագրությամբ կմասնակցի Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։