ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Վաշինգտոնին կոչ է արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը և հակազդել Բաքվի ագրեսիային։
«Մենք պետք է դիմակայենք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք հայ ռազմագերիների ազատ արձակումը»,- գրել է նա X-ում։
Շիֆը նշել է, որ պետք է պահանջել արդարություն, և հայտնել, որ կանգնած է Գլենդելի հայ համայնքի կողքին՝ նշելու Հայոց ցեղասպանության 110-ամյակը։
Ապրիլի 24-ին նշվում էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս օրը հայերը և քաղաքակիրթ ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլել է մեկուկես միլիոնից ավելի հայերի կյանք։
Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է Ցեղասպանության վերաբերյալ հիմնական ուսումնասիրություններ, ինչպես նաև արվեստի գործեր և դժոխքի տանջանքները վերապրած մարդկանց հիշողություններ։