Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Անգնահատելի է Նորին Սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը՝ ի նպաստ խաղաղության հաստատման, համամարդկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության»,- ասվում է հեռագրում:
Փաշինյանը նաև նշել է, որ Ֆրանցիսկոս պապը բոլորի հուշերում կմնա որպես գթասրտության և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրություն ներքո էր նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը:
Պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Մայր Աթոռից Armenia Today-ին հայտնել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի պապի հուղարկավորությանը։