Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ. ավագանու 33 անդամներից քվեարկությանը մասնակցել է 18-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։
Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել իրեն կողմ քվեարկած անդամներին և հայտարարել, որ «երբեք չեն ամաչի իր փոխարեն»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ Գյումրիում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն կզրկվի մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։