Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝ հրաժարվելով Գյումրու ավագանու մանդատից, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ Գյումրիում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն կզրկվի մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև Գրիգորյանը։