Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, ըմբիշ Արսեն Հարությունյանը 11:0 հաշվով հաղթել է բուլղարացի Ստիլիյան Իլիևին և դուրս եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը ՝ Վազգեն Թևանյանը, 3:0 հաշվով հաղթել է մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար, նշել են ֆեդերացիայից։
65 կգ քաշային Թևանյանը 3։0 հաշվով հաղթել էր լեհ մարզիկ Քշիշտոֆ Բիենկովսկուն և դուրս եկել Եվրոպայի առաջնության փոքր եզրափակիչ։
Փոքր եզրափակչում նա կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օթինաշվիլիի հետ։ Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։ Ապրիլի 7-ին ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս էր եկել առաջնության եզրափակիչ։