Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին են փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որում պահանջել են այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։
Նամակի հիմք է հանդիսացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կա։ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ անձամբ է վերցրել նամակը։