Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել, քանի որ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք ինչպես երկկողմ, այնպես էլ պատմական, մշակութային և Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով»,- նշել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուաստանն առավել քան գոհ է երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից և պատրաստ է ամեն կերպ զարգացնել դրանք։
2024 թվականի սեպտեմբերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տնտեսության բոլոր ոլորտներում դինամիկ և հաջող է ընթանում։
Մարտի 14-ին ՀՀ և ՌԴ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: