ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ասատուր Վարդանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդանյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։