Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կալանքի տակ կմնալ մինչև 2034 թվականը՝ սահմանն ապօրինի հատելու գործով դատավճռից հետո, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դատավորը հայեցողական իրավունք ուներ իր կայացրած վճիռն ավելացնել 9 տարվա ընթացքում։ 2012 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ նման իրավունք է կիրառվել։ Այժմ Սաակաշվիլիի բանտային ժամկետը երկարաձգվել է ենթադրաբար մինչև 2034 թվականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին ևս 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու գործով:
Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ 4 քրեական գործ էր հարուցվել, որոնցից 2-ի համար քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել էին 3 և ևս 6 տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, որից հետո նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին Թբիլիսիի մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։