Աբխազիայում նախագահի պաշտոնում ընտրվել է հանրապետության նախկին փոխնախագահ Բադրա Գունբան, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Գունբան ստացել է ձայների 54,73%-ը։ Նրա մրցակիցը՝ նախկին փոխվարչապետ Ադգուր Արձինբան, հավաքել է ձայների 41,54%-ը։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 70%-ը։
Աբխազիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին, հաղթող չէր գրանցվել։
2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի շուրջ բողոքի ակցիաներից հետո Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հրաժարական էր տվել, որից հետո նշանակվել էին արտահերթ ընտրություններ։