Ռուսաստանը Իգոր Տիտովին նշանակել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Տիտովը ծնվել է 1961թ.-ին, ունի բարձրագույն կրթություն, 1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն:
2019-2023 թվականներին նա ղեկավարել է Ճապոնիայում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։ 2023-2024 թվականներին եղել է «Ռուս-ճապոնական հասարակություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահը, իսկ 20242025 թվականներին ղեկավարել է Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման խումբը։