ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին առաջիկայում կարող են նշանակել ՆԳ նախարարի տեղակալ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով Մկրտչյանի մերձավոր շրջապատին։
Ըստ աղբյուրի՝ այս պահին կառավարությունում քննարկվում է Մկրտչյանի նշանակման հարցը, և առաջիկայում պետք է որոշում կայացվի:
Մկրտչյանը թերթին հայտնել է, որ առաջին անգամ է լսում այդ տեղեկությունը: «Բայց թե ի՞նչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, որևէ ինֆորմացիա չունեմ»,- նշել է նա:
Թերթը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը, ինչի համար, ըստ լրատվականի, ՔՊ-ում Մկրտչյանին էին մեղադրել։