ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պայմանավորվել է համագործակցել իտալացի պաշտոնակից Գուիդո Կրոզետտոյի հետ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերմանիայում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացումը։
Պապիկյանն ու Կրոզետտոն քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ասված է հրապարակման մեջ։
2024 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Իտալիան ստորագրել էին 2025 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիր, որն ընդգրկում է փորձի փոխանակման, տարբեր ոլորտներում վերապատրաստման, ռազմական կրթության և այլ ոլորտների մի շարք միջոցառումներ։