ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել Սաուդյան Արաբիայում, սակայն ընդգծել է, որ այդ հարցով պաշտոնական որոշում չի կայացրել, գրել է CNN-ը։
«Կարծում ենք, որ, հավանաբար, կհանդիպենք Սաուդյան Արաբիայում»,- ասել Է Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից ժամեր անց:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը որոշակի դեր կխաղա քննարկումներում։
«Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա հանդիպման շատ լավ վայր կլինի»,- հավելել է նա։
Թրամփը հանդիպման օրը չի հայտնել, սակայն ընդգծել է, որ այն կարող է տեղի ունենալ ոչ հեռավոր ապագայում։
Փետրվարի 12-ին ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ քննարկել էին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։