Նյու Ջերսիի նախկին սենատոր և Կոնգրեսի հայկական խմբի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կաշառակերության և կոռուպցիայի համար, հայտնել է Edition-ը։
Ըստ կայքի՝ դատարանը նրան մեղավոր է ճանաչել Եգիպտոսի կառավարությանն ու երեք գործարարների օգնության դիմաց կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա ստանալու համար։
«Մենենդեսի հանցագործությունները ներառում են Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելը, USDA-ի վրա ճնշում գործադրելը և քրեական հետաքննությանը միջամտելը: Եզրափակիչ խոսքում դատավոր Սիդնի Սթայնն ասաց, որ Մենենդեսի հանցագործությունները խաթարել են ամերիկյան հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ: Նախկին սենատորն ինքը մեղադրել է դատախազությանը գործի քաղաքական դրդապատճառների մեջ»,- գրել է լրատվականը։
Մենենդեսը 1995 թվականից ի վեր հանդիսանում է հայկական հարցերով ԱՄՆ Կոնգրեսի ակտիվ անդամ։ Նա հաճախ էր հանդես գալիս հայկական շահերի պաշտպանությամբ։ 2019 թվականին Մենենդեսը բազմիցս ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որն, ի վերջո, ընդունվել է ԱՄՆ Սենատի կողմից։
2024 թվականի հուլիսին ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը մեղավոր էր ճանաչել Մենենդեսին կոռուպցիայի գործով։