Հայաստանի կառավարությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում է զբաղեցրած տարածքից, ասվում է ստուդիայի Facebook-յան էջում:
«ՀՀ կառավարության որոշման համաձայն` Սահակյանց ստուդիային զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց 2014-ին կնքված պայմանագրով»,- ասված է հաղորդագրությունում:
Ստուդիան նաև տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով նոր ուսումնական տարում ընդունելությունն անորոշ ժամկետով կհետաձգվի: