Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց, ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
«Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի գիշերը 12-հարկանի փայտե հյուրանոցում, որը գտնվում է Բոլու նահանգի Քարտալկայա լեռնադահուկային կենտրոնում, և արագորեն ընդգրկել է ամբողջ շենքը։
Հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 51 մարդ տուժել է: